ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) մաքսային մարմնի պաշտոնատար անձինք՝ մաքսային կանոնների խախտման համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 283-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածի ութերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 89, 92-97 հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.10.2022
Երեւան
ՀՕ-354-Ն