ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.09.2022
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածում`
1) վերնագիրը եւ 1-ին մասը «պահպանության,» բառից հետո լրացնել «հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,» բառերով.
2) 1-ին մասի «90-րդ» բառը փոխարինել «37-րդ» բառով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ ենթակետերով.
«9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձեւավորելու համար | տուրքի 3.5-ապատիկի չափով |
10) հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրի լրացման համար բազային | բազային տուրքի 30-ապատիկի չափով»: |
«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար` մինչեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.10.2022
Երեւան
ՀՕ-356-Ն