ՕՐԵՆՔԸ
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.10.2022
Հոդված 1.
«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «որսորդական զենքի» բառերը փոխարինել «քաղաքացիական զենքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «որսորդական զենք» բառերը փոխարինել «քաղաքացիական զենք» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում «որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական» բառերը փոխարինել «քաղաքացիական» բառով:
Հոդված 4. Օրենքի 21.1-ին հոդվածի 5-րդ կետում «որսորդական ակոսավոր» բառերը փոխարինել «քաղաքացիական ակոսափող» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.10.2022
Երեւան
ՀՕ-370-Ն