Armenian      
Բնապահպանական վերահսկողության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.10.2022

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) օրենքով սահմանված կարգով պահելու եւ օգտագործելու ծառայողական զենք, ռազմամթերք, ձեռնաշղթա եւ կրելու համազգեստ.»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում ««Զենքի մասին»» բառերը փոխարինել ««Զենքի շրջանառության կարգավորման մասին»» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.10.2022
Երեւան
ՀՕ-375-Ն