ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
4. | Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրություն |
2) 5-րդ ենթակետը «Զենքի առեւտուր» բառերից առաջ լրացնել «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.
12. | Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն |
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով.
13. | Հրաձգարանի գործարկում |
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
14. | Զենքի հարդարում |
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: ույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.10.2022
Երեւան
ՀՕ-376-Ն