ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
1. Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել՝
1) քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի, հարդարման եւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները.
2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները.
3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված՝ մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները:
2. Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
3. Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.10.2022
Երեւան
ՀՕ-380-Ն