Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2022

Հոդված 1. 1985  թվականի  դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «չտրամադրելը» բառից հետո լրացնել «կամ բազմաբնակարան շենքի համար օրենքով սահմանված պարտադիր վճարները եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով.

2) 1-ին մասի «աշխատավարձի եռապատիկի չափով» բառերը փոխարինել «աշխատավարձի տասնապատիկի չափով» բառերով եւ այդ բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կրկին կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2022
Երեւան
ՀՕ-395-Ն