Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2022

Հոդված 1. 1985  թվականի  դեկտեմբերի  6-ի  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր եւ ավելի աղբի կուտակումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով» բառերով, իսկ «խախտումը» բառը՝ «խախտումները» բառով.

3) 2.4-րդ մասի «Սույն հոդվածի 2.2-րդ մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.3-րդ մասով» բառերով.

4) 3-րդ մասի 3-րդ կետի «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Սույն հոդվածի 1.1-ին եւ 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաեւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.2-րդ հոդվածով.

«Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1. Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «43.1-ին հոդվածի 1-ին, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերով.

2) 2-րդ մասի «43.1-ին հոդվածի 2-8-րդ եւ 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ (3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) եւ 10-12-րդ մասերով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2022
Երեւան
ՀՕ-403-Ն