Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2022

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի  27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.
 
«42. Սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար   բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի վերջին պարբերության «35-րդ եւ 36-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 36-րդ եւ 42-րդ» բառերով:

Հոդված 3.  Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
 
 

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

11.11.2022
Երեւան
ՀՕ-393-Ն