Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2022

Հոդված 1.  «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի  ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետում «շինարարության թույլտվությամբ» բառերը փոխարինել «շինարարության կամ քանդման թույլտվությամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների եւ շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները:»:

Հոդված 3.  Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.12.2022
Երեւան
ՀՕ-430-Ն