Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2022
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «13-րդ եւ 14.4-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14.4-րդ եւ 16.1-ին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասը «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16.1-ին հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.12.2022
Երեւան
ՀՕ-422-Ն