ՕՐԵՆՔԸ
««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.11.2022
Հոդված 1.
««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-152-Ն օրենքի 12-րդ հոդվածը «օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը (հիմնական աշխատավարձին եւ հավելավճարներին, դրանց կառուցվածքին եւ հաշվարկման կարգին) վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվանից» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.12.2022
Երեւան
ՀՕ-423-Ն