Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2022

Հոդված 1.  «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «յուրաքանչյուր տեսակի համար» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված  2. Օրենքում`

1) 9-րդ, 23-րդ, 23.1-ին եւ 26.1-ին հոդվածները «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն հոդվածների «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ)  յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

2) 23-րդ հոդվածը «օրենքով սահմանված կարգով եւ չափով» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.

3) 23.1-ին հոդվածի 3-րդ մասը «ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները եւ ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան` էլեկտրոնային համակարգում լիցենզիայի եւ լիցենզիայի ներդիրների գեներացման եւ արտապատկերման միջոցով:»:

Հոդված  4. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

 «8.  Սույն օրենքով նախատեսված  լիցենզավորման եւ որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան` լիցենզիան եւ ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ):»:

Հոդված  5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի

«17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1.
1-ին դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
 ԿՄ
       
Ո
Հ
2.
2-րդ դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
 
3.
3-րդ դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
4.
1-ին դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
5.
2-րդ դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
6.
1-ին դաս
Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
7.
2-րդ դաս
Շինարարության իրականացում  (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
8.
3-րդ դաս
Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
9.
1-ին դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
10.
2-րդ դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
11.
1-ին դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 
12.
2-րդ դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:

Հոդված 7. Քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամիս հետո:

Հոդված 8. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձեւերի,  լիցենզավորման եւ որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը:

Հոդված  9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է`

1) քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման եւ մասնագետների հավաստագրման անցումային կարգը.

2) որակավորման hանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության եւ գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը:

Հոդված10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված` քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգման եւ մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն  իրականացվում է 9-րդ հոդվածով սահմանված կարգով`

1) քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմին համապատասխան լիցենզիայի դասակարգման համար հայտ ներկայացնելու միջոցով.

2) հավաստագրվող մասնագետի կողմից լիցենզավորող մարմին համապատասխան կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով:

Հոդված 11. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հայտերը լիցենզավորող մարմինն ընդունում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգը հաստատելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը:

Հոդված 12.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում նախկինում լիցենզիաների ներդիրներում չընդգրկված մասնագետի` ըստ համապատասխան կարգի հավաստագրումն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:

Հոդված 13. Սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներով սահմանված վերջնաժամկետից հետո քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումը եւ մասնագետների հավաստագրումն իրականացվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.12.2022
Երեւան
ՀՕ-431-Ն