Armenian      
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2022

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հուլիսի 1-ն է կամ դրանից հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

14.12.2022
Երեւան
ՀՕ-451-Ն