ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով, իսկ նույն հոդվածի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | ||
16.1. | բազային տուրքի 80-ապատիկի չափով | |
16.2. | բազային տուրքի 40-ապատիկի չափով | |
16.3. | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
|
16.4. | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
|
16.5. | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
|
16.6. | բազային տուրքի 160-ապատիկի չափով |
|
16.7. | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
|
16.8. | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
|
16.9. | բազային տուրքի 70-ապատիկի չափով |
|
16.10. | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
|
16.11. | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
|
16.12. | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
|
16.13. | Շարունակական մասնագիտական զարգացման 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար` | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
16.14. | Շարունակական մասնագիտական զարգացման 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար` | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
16.15. | Շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար` | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
16.16 | Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
ա) 1-ին դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` բ) 2-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` գ) 3-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար` |
բազային տուրքի բազային տուրքի բազային տուրքի |
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն մասի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:
Հոդված 5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը` Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:
Հոդված 6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.12.2022
Երեւան
ՀՕ-432-Ն