ՕՐԵՆՔԸ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ` քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.
2) 1-ին մասի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ` քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.
3) 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են`
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ` իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը` քաղաքացիական, քրեական եւ վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ.
4) հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).
5) քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ):».
2) 3-րդ մասի «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.
3) 4-րդ մասի «դատախազ եւ դատավոր անդամների» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.
4) 7-րդ մասի «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
5) 7-րդ մասի 1-ին կետի «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ նույն մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` առնվազն երեք անդամ:».
3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ` միայն քննիչ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ` միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:».
4) 5-րդ մասի «4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը` «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.
5) 7-րդ մասը «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ինը» բառով:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.
2) 12-րդ մասը «2.1-ին,» բառից հետո լրացնել «2.2-րդ,» բառով:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «քննիչ,» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո` «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերով.
2) 17-րդ մասը «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում,» բառերով:
Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «դատավոր եւ դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ եւ քննիչ» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.12.2022
Երեւան
ՀՕ-426-Ն