ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 21.12.2022
Համաձայն Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 10-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Արմեն ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
21.12.2022
Երեւան
ԱԺՈ-61-Ա