ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.12.2022
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «70» թիվը փոխարինել «60» թվով.
2) 6-րդ մասի «60» թիվը փոխարինել «55» թվով:
Հոդված 2. Օրենքի 14.4-րդ հոդվածի 5-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
Հոդված 3. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.12.2022
Երեւան
ՀՕ-514-Ն