Armenian      
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը եւ գծային ենթակառուցվածքներն օգտագործելու եւ լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) մշակել Հայաստանի Հանրապետության տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագիրը եւ ժամանակացույցը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված համապատասխան իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.12.2022
Երեւան
ՀՕ-508-Ն