Armenian      
Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022

Հոդված 1.   «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածում`

1) երրորդ պարբերությունը «07 14 90 900,» թվից հետո լրացնել «1404 90 000 8,» թվով.

2) չորրորդ պարբերությունից հանել «8447 90 000 1,» թիվը եւ «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը.

3) ցանկում`

ա. ԱՏԳ ԱԱ 1212 ծածկագրով տողից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«1404 90 000 8 Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար»,

բ. հանել ԱՏԳ ԱԱ 84 ծածկագրից մինչեւ ԱՏԳ ԱԱ 8545 ծածկագրով տողերը ներառյալ,

գ. ԱՏԳ ԱԱ 88 ծածկագրից մինչեւ ԱՏԳ ԱԱ 8804 00 000 0 ծածկագրով տողերը ներառյալ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ դրանց մասեր»,

դ. «940600» թիվը փոխարինել «9406» թվով:

Հոդված 2.  Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետովուղղ. սահմանված կարգավորումը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի ներմուծման մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.12.2022
Երեւան
ՀՕ-518-Ն