Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2022

Հոդված 1.   «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «կամ խեղման» բառերը, իսկ նույն կետի  «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից «կամ խեղման» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը` «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 4. Օրենքի  6-րդ  հոդվածի  2-րդ  մասի  3-րդ  կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված` պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների վրա, եթե այդ պաշտոնատար անձինք խեղում ստացել են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հոդված 7. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.12.2022
Երեւան
ՀՕ-530-Ն