ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է» բառերը փոխարինել «Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «ապահովմանը» բառից հետո լրացնել «, այդ թվում` իրավախախտումների նախականխմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը «ապահովմանը» բառից հետո լրացնել «, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Ոստիկանության զորքերն ունեն տարածքային ստորաբաժանումներ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառով.
2) «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ոստիկանության զորքերի հրամանատարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «Ոստիկանության պետը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտինի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաեւ կատարելու վարչական ձերբակալում.»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «ռետինե» բառը:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ» բառերը փոխարինել «Ոստիկանապետի թույլտվությամբ` ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ» բառերով:
Հոդված11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ներկայացմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր ակտերի ընդունումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.12.2022
Երեւան
ՀՕ-465-Ն