Armenian      
Քաղաքական ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից տասն օր հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-467-Ն