ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 12-րդ մասը «Վարքագծի կանոնների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1.1-ին կետը «վարքագծի կանոնների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.
«1.3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետեւելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը եւ վերահսկելը.»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց, այդ թվում` «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի, ինչպես նաեւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հրապարակում է նվերների հաշվառման ռեեստրի հրապարակման ենթակա տվյալները.».
3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) քննում եւ լուծում է հայտարարագրմանը եւ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35) մշակում է հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների կիրառման ուղեցույցներ:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը
1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաեւ այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:
2. Իրավիճակային հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
3. Իրավիճակային հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը «վարքագծի կանոնների առերեւույթ խախտումների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետից, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 25-րդ կետերից, 27-րդ հոդվածի վերնագրից, 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 2-րդ եւ 5-րդ մասերից, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «իրավիճակային» բառը:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման եւ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2022
Երեւան
ՀՕ-541-Ն