Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
 
«6.1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար  բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված  2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
 
«17) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար  տարեկան բազային տուրքի 50-ապատիկի  չափով»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.12.2022
Երեւան
ՀՕ-545-Ն