ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.12.2022
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
«6.1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2022
Երեւան
ՀՕ-545-Ն