ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հավատարմագրային կառավարման հանձնումն իրականացվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:».
2) 6-րդ մասի «24-րդ» բառը փոխարինել «31-րդ» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք» բառերը փոխարինել «33-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձինք» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
«Հոդված 4.1. Պատգամավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները
1. Պատգամավորի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2022
Երեւան
ՀՕ-551-Ն