Armenian   Russian    
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022

Հոդված 1. «Արտակարգ  իրավիճակներում  բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին):»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

Հոդված  3.  Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 1-ին մասի «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով.

2) 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) ապահովում  է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող եւ այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-483-Ն