Armenian      
Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022
Հոդված 1. «Փրկարարական  ծառայության  կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ մասում «արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-487-Ն