Armenian      
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 72-րդ հոդվածի  1-ին մասը «նախարարության,» բառից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության,» բառերով, իսկ նույն մասերի «, ոստիկանության» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-491-Ն