Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասում ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝ Ոստիկանության իրավասու ստորաբաժանում)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության իրավասու ստորաբաժանման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-478-Ն