Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «195.1-196-րդ,» եւ «, 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) եւ 2-րդ մասերով» բառերը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 224.2-րդ հոդվածով.

«Հոդված 224.2. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով եւ 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով եւ 201-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարուցած գործերը շարունակում է քննել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-480-Ն