Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերով.

2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով.

«ժէ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով՝
 բազային տուրքի 15-ապատիկի չափով».

3) 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով.

«ժզ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով՝
 բազային տուրքի 20-ապատիկի չափով»:

Հոդված  2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21.1-ին կետը «տալու» բառից հետո լրացնել «կամ վճարման կարգադրություն արձակելու» բառերով:

Հոդված  3.  Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2022
Երեւան
ՀՕ-587-Ն