Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022

Հոդված 1. «Պետական  պաշտոններ  եւ  պետական  ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:

Հոդված  4. Օրենքի 12.1-ին հոդվածում`

1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.12.2022
Երեւան
ՀՕ-564-Ն