ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12.1-ին հոդվածում`
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.12.2022
Երեւան
ՀՕ-564-Ն