Armenian      
Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «համակարգման ոլորտում» բառերից հետո հանել «, օրենքով նախատեսված դեպքերում,» բառերը, իսկ «ղեկավարներին» բառից հետո՝ «, մարզպետներին» բառը.

2) 4-րդ մասի «ղեկավարներին» բառից հետո հանել «, մարզպետներին» բառը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 3.   Սույն  օրենքի  ընդունմամբ  պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2022
Երեւան
ՀՕ-591-Ն