ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի հատուկ խաղային հաշվից օգտագործվում են կամ փոխանցվում են կազմակերպչին եւ ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման` կազմակերպչի սահմանած կանոններին համապատասխան.
խաղադրույք ընդունելու իրավունք` իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի հիման վրա, իսկ ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում` նաեւ խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:
2. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1» կետով.
«է1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.12.2022
Երեւան
ՀՕ-574-Ն