ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի 169.1-ին հոդվածում՝
1) երկրորդ պարբերության ,Հայտարարագիրըե բառը փոխարինել ,Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրըե բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ պարբերություններով.
,Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է նախազգուշացում:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`
1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք ,Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի չորրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:ե:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) չներկայացնելու դեպքերի մասով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2022
Երեւան
ՀՕ-594-Ն