ՕՐԵՆՔԸ
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.12.2022
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.12.2022
Երեւան
ՀՕ-606-Ն