ՕՐԵՆՔԸ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում «կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները» բառերը փոխարինել «պետական պահպանություն իրականացնող մարմնի ծառայողների պաշտոնների խմբերը եւ զինվորական կոչումները, պետական պահպանություն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված այլ առանձնահատկությունները, կարգավորում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման եւ իրականացման ոլորտում ծագող հարաբերությունները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություններ կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողությունների կատարման ընթացքում.
2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ` ծառայություն) պետին հետագա պահպանությունն իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի ներկայացմամբ եւ ծառայության պետի որոշմամբ կամ անմիջականորեն ծառայության պետի որոշմամբ այդ գործողությունների կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ` վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց պետական պահպանությունն իրականացում է բացառապես ծառայությունը:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «պահպանություն» բառից հետո լրացնել «` նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 7 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաեւ պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների` օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող Հանրապետության նախագահները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:»:
Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 10 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաեւ պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող վարչապետների` օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Ազգային ժողովի նախագահի պետական պահպանությունը
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում` նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
3. Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն` 5 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ` հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաեւ պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը եւ ծառայության պետի լիազորությունները
1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է:
2. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը` ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է վարչապետին: Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:
3. Ծառայության պետը`
1) պատասխանատու է ծառայության առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները եւ հիմնարկները.
4) նշանակում եւ ազատում է իր խորհրդականին, իր եւ տեղակալի օգնականներին.
5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին եւ աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին եւ աշխատողներին.
6) հաստատում է հաստիքացուցակը.
7) հաստատում է ներքին աշխատակարգը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները եւ պատասխանատվության աստիճանը.
13) կատարում է պարտականությունների բաշխում իր եւ իր տեղակալների միջեւ.
14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.
15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ եւ տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին եւ աշխատողներին պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
17) ծառայության ծառայողներին եւ աշխատողներին պարգեւատրելու համար հիմնում է մեդալներ եւ կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները եւ նկարագրությունները.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման հարցերը.
19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացը.
20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` որոշում է ծառայության ծառայողների եւ աշխատողների` համատեղությամբ աշխատանքի պայմանները.
21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ծառայության ծառայողներին եւ աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.
22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաեւ արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչն է.
23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց.
24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ` գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ.
25) ստորագրում եւ սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.
26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների եւ աշխատողների թվի, ինչպես նաեւ դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.
27) ծառայության ծառայողներին եւ աշխատողներին, ինչպես նաեւ ծառայության առջեւ դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգեւատրելու համար ունի պարգեւատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում` հրազեն եւ սառը զենք).
28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների փոխանցման կարգը.
29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.
30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաեւ ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.
31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները եւ կառուցվածքները.
32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.
33) որոշում է ծառայության ծառայողների եւ աշխատողների գործուղման հետ կապված հարցերը.
34) օրենքի համաձայն` ծառայության համակարգի ծառայողների եւ աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ` կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ.
35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.
36) իր իրավասության սահմաններում ընդունում եւ օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր.
37) ծառայության ծառայողներին եւ աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.
38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը:
5. Ծառայության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, ծառայողների եւ աշխատողների քանակը հաստատում է վարչապետը, իսկ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները եւ ծառայողների եւ աշխատողների գործառնական պարտականությունները, ինչպես նաեւ ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը: Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
6. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաեւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
7. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը եւ պահպանվող օբյեկտների պաշտպանությանը օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաեւ անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) պետական պահպանության օբյեկտների շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` երթեւեկության ժամանակ:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) ապահովել պետական պահպանության օբյեկտներին շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը:»:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին կետից հանել «անվտանգության ապահովմանն ուղղված» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) պահպանվող օբյեկտներում կազմակերպելու եւ իրականացնելու օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների եւ կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանակներում` նաեւ սանիտարահիգիենիկ, ռադիացիոն եւ հակահամաճարակային, ինչպես նաեւ պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողություն.».
3) 6-րդ կետի «պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում» բառերը փոխարինել «պահպանվող օբյեկտներում» բառերով.
4) 9-րդ կետը «այդ վայրերից» բառերից հետո լրացնել «, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար» բառերով.
5) 13-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «` իր իրավասության շրջանակներում» բառերով, իսկ նույն կետի «մատուցել» բառը փոխարինել «մատուցելու` Կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագիրը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» բառից առաջ լրացնել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ,» բառերով:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. Ծառայության պետը
1. Ծառայության պետի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ծառայության պետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2. Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հոդված 15.2. Ծառայության պետի տեղակալները
1. Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, եւ նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները (վերաբերում է զինվորական տեղակալներին պաշտոնի նշանակման պայմաններին):
3. Ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ` ծառայության պետի ներկայացմամբ, իսկ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը` ծառայության պետի առաջարկությամբ:»:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`
1) հանել «եւ քաղաքացիական անձնակազմով» բառերը.
2) երկրորդ պարբերության «ենթասպաներն ազգային անվտանգության մարմինների» բառերը փոխարինել «ենթասպաները» բառով.
3) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 16.1-ին եւ 16.2-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16.1. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը, պաշտոնների անվանացանկը եւ զինվորական կոչումները
1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններ` ծառայության պետի տեղակալներ.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններ` ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի տեղակալներ, ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր եւ նրանց տեղակալներ.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ եւ 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:
2. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր խումբը կարող է բաժանվել ենթախմբերի` վարչապետի որոշմամբ, իսկ ծառայության ծառայողների պաշտոնների ավագ, միջին եւ կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի` ծառայության պետի հրամանով:
4. Ծառայության ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը:
5. Ծառայության ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Ծառայությունում սահմանվում են սպայական եւ ենթասպայական հետեւյալ կազմերն ու կոչումները.
ավագ ենթասպա |
|
ավագ լեյտենանտ կապիտան |
|
փոխգնդապետ գնդապետ |
|
գեներալ-լեյտենանտ |
6. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանում են կոչումների հետեւյալ վերին սահմանները.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-լեյտենանտի կոչումն է.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանն ավագ ենթասպայի կոչումն է:
7. Ծառայության պետը, կախված ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնների խմբերից (ենթախմբերից), սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին եւ վերին սահմանները:
8. Ծառայության ծառայողների բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին եւ վերին սահմանները սահմանում է վարչապետը:
9. Ծառայության ծառայողների բարձրագույն սպայական կազմի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ` օրենքով սահմանված կարգով:
10. Ծառայության ծառայողների ավագ եւ կրտսեր սպայական, ինչպես նաեւ ավագ ենթասպայական կազմերի կոչումները շնորհում է ծառայության պետը:
11. Ծառայության ծառայողների կոչումները շնորհվում են անհատական կարգով:
Հոդված 16.2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, պաշտոնի նշանակելը եւ ազատելը
1. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքով կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որեւէ պաշտոն: Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաեւ ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
3. Ծառայության ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքով` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
4. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
5. Ծառայության ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:
6. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
7. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ (այդ թվում` նշված մարմիններում եւ պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաեւ ծառայության նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:
8. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը:»:
Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.3-րդ հոդվածով.
«Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված հարաբերությունները
1. Ծառայությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով եւ կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների` պաշտոնի նշանակման, տեղափոխման եւ պաշտոնից ազատման, պաշտոնի եւ պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման, ծառայողների` ծառայության նոր վայր տեղափոխման, կոչումների շնորհման եւ զրկման, իջեցման ու վերականգնման, կոչումների շնորհման ժամկետների, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, ուսումնառության, ուսումնական ծախսերի փոխհատուցման, կադրերի տրամադրության տակ թողնելու (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), աշխատաժամանակի տեւողության, հանգստի ժամանակի, հերթապահության, արձակուրդի, ծառայողների իրավունքների, պարտականությունների, ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ծառայողին հրամաններ տալու սահմանափակումների, ծառայության ժամկետների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` ծառայության ժամկետները երկարաձգելու դեպքերի), ծառայության ժամկետի հաշվարկման կարգի, ծառայությունից արձակման, ծառայության կամ պաշտոնում վերականգնման, ծառայությունից արձակված ծառայողներին տրվող վճարումների, արտոնությունների եւ կենսաթոշակի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, իսկ ծառայողների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների, ծառայությունում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգի (բացառությամբ սույն օրենքի 17.1-ին հոդվածի 3-13-րդ մասերով նախատեսված` հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով:
2. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ ծառայության մի կառուցվածքային ստորաբաժանումից մինչեւ ծառայության մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելը` մինչեւ 2 ամիս ժամկետով: Սույն մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3. Ծառայությունում սահմանվում են նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնք զբաղեցնող անձինք ծառայողներ չեն, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ծառայությունում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչեւ 10 (բարձրագույն սպայական կազմի ծառայողներինը` մինչեւ 5) տարի ժամկետով` հաշվի առնելով համապատասխան ծառայողի գիտելիքները, հմտությունները, ունակությունները եւ ֆիզիկական պատրաստվածությունը:
5. Ծառայությունում 20 եւ ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպայական եւ ենթասպայական կազմերի ծառայողներին, անկախ ծառայությունում ծառայության ընդհանուր ժամկետից, ծառայության պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք: Ծառայության բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները ծառայությունից արձակվելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:»:
Հոդված 17. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը
1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում նաեւ կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
3. Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման` սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:
4. Ծառայության ծառայողները հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորմանը մասնակցում են կամավոր:
5. Ծառայության ծառայողների պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները կարող են դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար` պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
6. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորված եւ սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ:
7. Հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:
8. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
9. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմած ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
10. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) հաշվարկել հավելավճար.
2) շարունակել հավելավճարի հաշվարկումը.
3) չհաշվարկել հավելավճար:
11. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը տվյալ տարվա ընթացքում հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցնելու համար կարող է դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
12. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
13. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը եւ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»:
Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:
Հոդված 19. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի եւ 17-րդ հոդվածով լրացվող 17.1-ին հոդվածի 13-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի եւ 5-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Հանրապետության նախագահների, նշանակված վարչապետների եւ ընտրված Ազգային ժողովի նախագահների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.12.2022
Երեւան
ՀՕ-610-Ն