ՕՐԵՆՔԸ
««ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված գործերի՝ համապատասխանաբար հակակոռուպցիոն կոմիտե եւ ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտ հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտ հաշիվներին, բացառությամբ ազգային անվտանգության ծառայության, որի քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտ հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
7. Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա այն միջոցները, որոնք չեն առնչվում սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված փոխանցվող գործերին, ենթակա են փոխանցման դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.12.2022
Երեւան
ՀՕ-624-Ն