Armenian      
Հանրակրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2023

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «վկայագրման նպատակով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, եւ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Մինչեւ 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:»:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.2) հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.».

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման եւ գործունեության կարգը.»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6.1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի եւ համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին եւ նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:» բառերով.

2) 26.11-րդ կետից հանել «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի եւ համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին եւ նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով:» բառերով:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 3.1-ին կետի «պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաեւ տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:» բառերով.

2) 3.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.02.2023
Երեւան
ՀՕ-3-Ն