Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2023

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.

«14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով՝ նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կրթական ծրագրերի մասով արված հետեւյալ փոփոխությունները` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով եւ մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը, սահմանվում են լիցենզիայի ներդիրում, եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների պահանջներից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.02.2023
Երեւան
ՀՕ-7-Ն