Armenian      
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2023
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետից հանել «անձնագրային տվյալները,» բառերը, իսկ նույն կետի «սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը (օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ անձը նույնականացնող ցանկացած փաստաթղթի համարը)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.02.2023
Երեւան
ՀՕ-10-Ն