Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.02.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 96.1-ին հոդվածի վերնագիրը եւ հոդվածը «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագիրը «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերով, իսկ 4-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերը «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո՝ «կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «24-րդ,» բառը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.02.2023
Երեւան
ՀՕ-27-Ն