Armenian English   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ
Ազգային ժողովի կանոնակարգ*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2023

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի  դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «կամ ծառայողական» բառերը:

Հոդված 2. Օրենքի  14-րդ հոդվածի 4-րդ մասից, 17-րդ հոդվածի 4-րդ մասից, 21-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 122-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ծառայողական,» բառը:

Հոդված 3. Օրենքի  88-րդ հոդվածի 6-րդ մասից, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից, 117-րդ հոդվածի 6-րդ մասից եւ 118-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ ծառայողական» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.03.2023
Երեւան
ՀՕ-97-Ն