ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 01.03.2023
Հոդված 1.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի եւ 43-րդ հոդվածի 6-րդ մասի «եւ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «, ծառայողական» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում «առաջին մասում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի «կամ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.03.2023
Երեւան
ՀՕ-51-Ն