ՕՐԵՆՔԸ
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 01.03.2023
Հոդված 1.
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի «կամ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «ծառայողական,» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի «եւ ծառայողական» բառերը հանել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
24.03.2023
Երեւան
ՀՕ-61-Ն