ՕՐԵՆՔԸ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.03.2023
Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ» կետը «ծրագրերի» բառից հետո լրացնել «եւ միջոցառումների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1» կետով.
«ե1) բնության հատուկ պահպանվող տարածքներում հանրային լողափերի ստեղծումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.04.2023
Երեւան
ՀՕ-112-Ն