ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը: Սույն հոդվածի իմաստով՝ անձը բարեխիղճ է, եթե չգիտեր եւ չէր կարող իմանալ, որ իր կողմից այլ անձի հանձնված գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել որպես վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 162.րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը
1. Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
«3. Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով՝ առեւտրի ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով՝ առեւտրի ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:».
2) 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18. Երեւան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ առեւտրի ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առեւտրի ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա այն ենթակա է առգրավման:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունի:».
3) 3-րդ մասի «իրավախախտում հանդիսացող» բառերը փոխարինել «իրավախախտում կատարելու» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ եւ 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը «պետության» բառից հետո լրացնել «կամ համայնքի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.04.2023
Երեւան
ՀՕ-116-Ն